Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Վլադիմիր Գասպարյանը` անհարկի ազդանշանողների դեմ

Վլադիմիր Գասպարյանը` անհարկի ազդանշանողների դեմ
20.02.2014 | 13:56

Այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարությանը ներկայացրեց ստանդարտին չհամապատասխանող լուսային և ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրող և շարժման ընթացքում դրանք օգտագործող վարորդներին տուգանելու նախագիծ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» այս նախագծով օրինախախտը կտուգանվի 10 հազար դրամով, եթե գիշերային ժամերին է կատարել խախտումը, տուգանքի չափը կազմում է 20 հազար դրամ: Իսկ մեկ տարվա ընթացքում նույն արարքը կրկնելու դեպքում` սահմանվում է 50 հազար դրամ:

Ըստ ոստիկանապետի, այս նախագծի ընդունման արդյունքում վարչական պատասխանատվությունից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր կամովին կհանձնեն առանց թույլտվության ձեռք բերած որսորդական հրազենը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ